Իսլամական հեղափոխություն

Անշուշտ  քիչ հեղափոխություններ կարելի է թվել, որոնք, Իրանի իսլամական հեղափոխության նմանությամբ, մեծ արձագանք են գտել բոլոր հասարակություններում։ Հաջող ընթացած ցանկացած հեղափոխություն իր հետքն է թողնում ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային հարաբերություններում։ Ասվածի ցայտուն օրինակներից են Ֆրանսիայում 1789-ին և Ռուսաստանում 1917-ին տեղի ունեցած մեծ հեղափոխությունները։ Իրանի իսլամական հեղափոխությունը իր պատվավոր տեղն է զբաղեցնում պատմության ընթացքում տեղի ունեցած հեղափոխությունների շարքում։ Անցած 38 տարիների ընթացում հեղափոխության ազդեցությունը միջազգային ասպարեզում պահպանվել է։

Իսլամական հեղափոխությունը Իրանում ունեցավ  հսկայական դեր և նշանակություն։ Այն ժողովրդական ահեղ բռունցքի հուժկու հարվածը դարձավ շահական բռնի ռեժիմին, որի հետևանքով այդ ռեժիմը տապալվեց և մարդկանց շնորհվեց երկար սպասված ազատությունը, որի համար նրանք անզիջում պայքար էին մղում։ Ներկայումս Իրանում ազատությունը և ժողովրդական սուվերենությունը գտնվում են բարձր մակարդակի վրա, որի վառ ապացույցը երկրի ազատ, արդար և թափանցիկ ընտրություններն են։ Իրանի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, սկսած առաջնորդից և նախագահից, ուղղակիորեն կամ անուղղակի կերպով ընտրվում են մարդկանց կողմից։

Hripsime Melikyan : Վերահսկենք մեր շրջակա միջավայրը

Մարդը շատ է օգտվում բնության ռեսուրսներից, շնչում է օդը, խմում ջուրը, քանդում լեռները օգտակար հանածոներ գտնելու համար, կառուցում է ՀԷԿ-եր ինչի պատճառով ցամաքում են գետերը և այլն։ Ինձ թվում է ամենաանվնաս էներգիա ստանալու ձևը դա արևի և քամու շնորհիվ ստացած էլեկտրաէներգիան է։ Արևից էներգիա ստանալու համար մեծ հողատարածքներ են վերցնում, նույնիսկ եթե հետո հանեն այդ սարքերը այդ հողը դառնում է անպիտան և դրա վրա այլևս չի կարելի բույսեր աճեցնել։ Մարդը աղտոտում է ծովերը, օվկիանոսները ինչի պատճառով անհետանում են ձկների որոշ տեսակներ, սատկում են թռչունները, մտածելով որ աղբը կեր է և կուլ տալով այդ։ Թղթի համար փայտ է պետք, փայտի համար ծառ է պետք, ծառի կտրելուց անտառներն են քչանում, դրանց հետ էլ թթվածին շատ չի արտադրվի։ Մարդը ապրում է հաճախ չմտածելով էկոլոգիայի մասին, բայց նա վնասում է ինքն իրեն երբեմն չգիտակցելով այդ։ Եթե մարդիկ ուզում են էկոլոգիապես մաքուր ջուր խմեն և ուտեն էկոլոգիապես մաքուր միրգ և բանջարեղեն մենք պետք է կարողանանք պահպանել բնությունը

Մարդ և հասարակություն

Հասարակությունը դա մարդկանց ամբողջությունն է: Ամեն մարդ կազմում է հասարակության մի մասնիկ: Առանց մարդկանց հասարակությունը չի կարող կոչվել հասարակություն: Այդ հասարակության մեջ ապրում են շատ տարբեր ձևի, ազգի, բնավորության տեր և այլ տարբեր բաներով իարարից տարբերվող մարդիկ: Նույն հասարակության մեջ է ապրում և աղքատ մարդը և հարոստ, և քաղաքական գործիչը և արվեստագետը, և արվեսագետը և արհեստավորը: Ամեն մարդ ինքն է կառուցում իր հասարակության ապագան: Եթե հասարակության մաջ լինեն շատ վատ մարդիկ ապա այդ հասարակությունը ապագա չի ունենա: Եթե այդ հասարակություան մեջ լինեն շատ լավ, խելացի ու նպատակասլաց մարդիկ, ապա այդ հասարակությունը կգնա շատ առաջ, կնվաճի շատ բարձրունքներ և բարձր կպահի իր երկրի անունը: Առանց հասարակության երիրը չի կարող լինել և հակառակը: