maxresdefault.jpgԱնահիտը նախրչու աղջիկ էր: Նա համբավ էր ստացել գյուղացիների մեջ: Ամուսնացել էր արքայազնի՝ Վաչագանի հետ, փրկել նրան և ուրիշ մարդկանց: Նա յուրահատուկ էր նրանով, որ մյուսներից տարբեր էր մտածում:

Օրինակ, մի անգամ, երբ Անահիտը աղբյուրի մոտ էր, նրան մոտեցան Վաչագանը և իր ընկերը՝ Վաղինակը: Նրանք Անահիտից ջուր խնդրեցին, բայց Անահիտը սկսեց կժերը լցնելու փոխարեն դատարկել դրանք, որովհետև տեսավ, որ Վաչագանն ու Վաղինակը շատ հոգնած և քրտնած են: Դրանով նա ժամանակ էր վատնում, որովհետև հոգնած և քրտնած մարդկանց սառը ջուրը վնասակար է:

Իսկ երբ Վաչագանը Անահիտի ձեռքն էր խնդրում, նա ասաց, որ Վաչագանը պետք է մի արհեստ սովորի: Միայն այդ ժամանակ Անահիտը կամուսնանա նրա հետ: Նա բացատրեց, որ արհեստը կարող է փրկել մարդուն, և այդպես էլ եղավ:

Իմ կարծիքով Անահիտը իսկապես շատ խելացի էր: Երբ ես առաջին անգամ կարդացել էի նրա մասին, ես սկսել էի հետևել նրա խորհուրդներին:

Leave a comment