Հովհաննես Թումանյանի հոդվածներ

Ձևն ու հոգին

Այս հոտվածում Թումանյանը շեշտում և քննադատում է ձևականությունը։ Որը ոչ միայն արդի է հայերի մոտ, այլ նաև ամբողջ մարդկության մոտ։ Դա ինձ համար կարևոր էր, քանի որ ես չեմ ուզում նոր սերնդի մոտ ստեղծվելի սխալ պատկերացում, թե Թումանյանը միշտ հայ ժողովրդին է քննադատել։ Ինձ շատ զարմացրեց Թումանյանի կողմից բերած օրինակները, որոնք բացատրում են ձևականությունը։

Եկեղեցի ասելով գմբեթավոր էն շենքն են հասկանում, ուր սրբերի պատկերներ կան, վառած մոմեր ու տերտերներ, թեև հենց բառը— եկեղեցի բոլորովին այլ բան կնշանակի։ Հոգևորական ասելով երկար շորեր են հասկանում ու երկար միրուք։ Եվ եթե նա Ավետարանը փչացնի —ոչինչ, բայց եթե միրուքը խուզի, անշուշտ մեծ իրարանցում կձգի հավատացյալների մեջ։ Քրիստոնեություն ասելով մկրտություն, պատարագ, պսակի ու թաղման, տնօրհնեքի ու գերեզմանօրհնեքի և այլ արտաքին ծեսեր ու արարողություններ են հասկանում։

Ինձ թվում է, որ ես մի ամբողջ կյանք եմ սպասել, թե երբ այս տողերը կլսեմ մեր հայ մեծերից մեկի բերանից։ Միքիչ պարզաբանում տամ, եթե հանկարծ ընթերցողի մոտ հարցեր արաջանան։ Իրականում եկեղեցին իրոք այլ բան է նշանակում՝ հավատացյալների խումբ, և ես ավելի քան վստահ եմ, որ հեղինակը հենց այս բացատրության մասին էր խոսում։ «Ավետարանը փչացնել» կարելի է հասկանալ ուղիղ իմաստով՝ գիրքը պատռել, բայց ըստ իս, այն նշանակում է Ավետարանի խոսքը փոփոխված և սխալ ներկայացնել

Եվ ցավալին այն է, որ շատ մարդիկ այս ամենի մասին չգիտեն։ Նրանք կարծես հետևեն անանուն ինչ որ մեկի սահմանված օրենքներին, չիմանալով թե նրանք ինչ են նշանակում, ինչ խորհուրդ ունեն։

Մի խոսքով գլխավորը պատերն են։

Իսկ արտաքինի հետ կապված ձևականությունների մասին, Թումանյանը խոսում է, որպես օրինակ բերելով Թիֆլիսի հայոց թատրոնը։ Երբ մարդիկ փորձելով վերականգնեն թատրոնը, և փրկեն այն մեռնելուց, խնդիրը տեսնում են արտաքինի և շինության մեջ։ Թումանյանը ընդգծում է, որ այդպես են վարվել նախկին թատրոնի տերերը, ովքեր նույնպես խնդիրը տեսել էին արտաքինի և շինության մեջ, և մեկ է, նա մեռնում է։ Սա կարելի է կապել նաև մարդկան հետ։ Ես հանդիպել եմ այդպիսի դեպքերի, երբ մարդու ինչ որ սխալը կապում են նրա ոչ բարետես արտաքնի հետ։ Բայց պետք է լավ ճանաչել այդ մարդուն, որպեսզի հասկանալ հիմնախնդիրը։ Արտաքինին չհետևելը կարող է լինել ալարկոտության պատճառով, ալարկոտությունը կարող է լինել վախի պատճառով, և այլն

Վիրավորական հարգանք

Գիտե՞ք, ինձ պետք էր մի քանի անգամ կարդալ, որպեսզի հասկանալ այս հոդվածի հիմքում դրված իմաստը։ Նախորդ հոդվածի պես, այստեղել Թումանյանը շոշափում է ձևականության թեման, բայց արդեն ուրիշ գույներով։ Այստեղ ավելի շատ հենց կեղցիքի մասին է խոսվում։ Խոսքը նրա մասին է, երբ մարդիկ ցանկանում են գովալ մի անձի, բայց այդ գովքի հետ միասին նաև նրան վիրավորում են։ Հիմնականում դա այսպես է տեղի ունենում։ Սկզբից նրա կարգավիճակն են ցածրացնում, որպեսզի իր գործած այն լավ արարքը, որով նա հայտնի է, ավելի բարձր և արժեքավոր երևա։

Հետաքրքիրն այն է, որ Թումանյանի բողոքը կայանում է, որ այսպես կեղծ և ձևական ճառերով, այդ մարդիկ անտեսում են այդ անձի իսկական խնդիրները, և դրանց մասին չեն խոսում։


Ո՛չ, սոված ու մերկ չեն հայ գրողները։ Եթե այդպես եք կարծում, կարող եք հանգիստ լինել։ Դժբախտությունն այդ չի, այլ այն, որ գրականությունը ապրուստ չի տալիս գրողին, ինչպես մի երկուսն էլ, ի միջի այլոց, նկատեցին իրենց ճառերում, և գրողը իր եռանդն ու ժամանակը կորցնում է ապրուստի վրա, ճիշտ այնպես, ինչպես առհասարակ մարդիկ, ու չի կարողանում պարապել գրականությամբ, եթե պարապում էլ է—ի միջի այլոց։

Սրանից եք խոսում—խոսեցեք։ Չեք արել, ցավո՞ւմ եք—ցավեցեք։ Չե՞ք ցավում—այդ էլ ձեր բանն է։

Բայց վեր կենալ մարդու դագաղի վրա՝ էլ սոված, էլ տկլոր, էլ ցիգան…

Ամո՛թ է վերջապես

Leave a comment