Ղազարոս Աղայան Նախագիծ

Առաջադրանք 1 Ինքնուրույն փորձիր տեղեկություններ հավաքել Աղայանի, նրա մանկավարժական գործունեության մասին և բանավոր ներկայացրու դասարանում:

Մեկ հատված նրա մանկավարժական գործունեության մասին:
Աղայանը ողջ կյանքը նվիրել է մատաղ սերունդների դաստիարակության, ժողովրդին լուսավորելու գործին։Նրա գործունեության և մանկավարժական մտածողության ուղեցույցը դարձավ 1869 թվականի «Արարատ» ամսագրի առաջին համարներով հրապարակած «խորհրդածություն դաստիարակության վերաբերյալ» հոդվածաշարը մանկավարժական բազմաբնույթ հարցերի յուրովի մեկնաբանմամբ։
Աղբյուրը http://hy.wikipedia.org/wiki/%D5%82%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%B8%D5%BD_%D4%B1%D5%B2%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6
Առաջադրանք 3 Նայեք Ղազարոս Աղայանի մասին պատմող ֆիլմը և 5-7 նախադասությամբ գրավոր շարադրեք:

Ինձ տեսանյութը շատ բան սովորեցրեց:Ղազարոս Աղայանին անվանել են հայկական Անդերսեն:Աղայանը ինչ ասում էր իր վերիջին բառը լինում էր «կեցցես»:Ֆիլմում ցուցադրվում էր նրա տուն-թանգարանը:Գեղեցիկ պահպանվում էր իր և կնոջ նկարներից,պահպանվում էր նաև ընկերների նկարներից:Իմացա, որ իր ծննդյան օրը Աղայանի համար ճառ է:

Առաջադրանք 4 Կարդա Ղազարոս Աղայանի «Վաճառականի խիղճը» հեքիաթը:
Փորձիր վերլուծել գործակատարի «Երբ մարդը խիղճ չունի, մեռածի հաշվում է» միտքը:
«Երբ մարդը խիղճ չունի, մեռածի հաշվում է»նշանակում է,որ եթե մարդու մեջ խիղճ գոյություն չունի, ուրեմն այդ «մարդ» կոչվող անձը սիրտ նունպես չունի,իսկ եթե սիրտ չունենան, ուրեմն ոչ թե մեռածի հաշվում են այլ մեռած են:

Ներկայացրու խնդրեմ քո պատկերացումները խղճի մասին:
Ես գիտեմ,որ բոլորս էլ խիղճ ունենք,իսկ այն հազվադեպ մարդիկ ովքեր խիղճ չունեն, ուրեմն ինչպես ասացի նրանք մեռած են:

Եթե «Վաճառականի խիղճը» հեքիաթը ծանոթ է քեզ, քո ընտրությամբ կարդա Աղայանի մեկ այլ հեքիաթ, կազմիր հարցեր և առաջադրանքներ:
Ես կարդացել եմ Ղազարոս Աղայանի եղեգնուհի հեքիաթը:
Հարցեր
1.Ի՞նչ արեց եղեգնուհուն բոշան:

Բոշան ամբողջ հեքիաթի ընթացքում սպանում էր եղեգնուհուն։
2.Ով ասաց թագավորին Եղեգնուհու տեղը:

Եղեգնուհու տեղը ասեց ծերունին որը ասաց։

-Գետը ափին մի եղեգնուտ կա, ուր մարդուոտք դրած չկա, որովհետև այդ տեղը սուրբ է և անմատչելի է համարվում, իսկ շատերն էլկարծում են, որ այնտեղ աներևույթ ոգիներ կան: Թող գնա այնտեղ, ընտրի եղեգներիցամենագեղեցիկը, կտրի չբանեցրած դանակով, ձգի ջուրը, և նա իսկույն կդառնա աղջիկ:
3.Ինչպես նա վերադարձավ իր հին կերպարանքին:3 նախադասությամբ պատմիր:

305205_352478241500743_1652556362_n

Առաջադրանք 5
Հնարավորինս մանրամասն ներկայացրեք խնդրեմ ձեր աշխարհի մութ ու լույս կողմերը:

Իմ մութ ու լույս աշխարհները:
Իմ ներսում կա մութ և լույս աշխարհներ:Իմ մութ աշխարհն այն է, երբ մնում եմ մենակ: Շատ մարդիկ, երբ տխրում են, ցանկանում են միայնակ մնալ,բայց ես այդ ժամանակ ուզում եմ ընկերներիս կամ հարազատներիս հետ անցկացնել, որպեսզի մոռանամ իմ տխրությունը և մտնեմ իմ լույս աշխարհ:Իսկ իմ մյուս աշխարհը`լույս աշխարհը,մի հիանալի աշխարհ է , այնտեղ ես միշտ ուրախ եմ լինում: Ես կցանկանայի միայն լույս աշխարհ լիներ իմ մեջ: Ես իմ երջանիկ պահերին սիրում եմ անցկացնել ընկերներիս ու ծնողներիս հետ: Ես ընդհանրապես շատ ուրախ և դարական մարդ եմ:Ես շատ քիչ եմ գտնվում մութ աշխարհում:

Ի՞նչ եք կարծում, մարդիկ ի՞նչ պետք է անեն, որպեսզի այդ սանդուղքն առաջվա նման կարողանան տեսնել:

Եթե մարդիկ առաջվա պես լինեն բարի,հոգատար մյուսների հանդեպ, ապա մի օր իրենք կտեսնեն այդ սանդուղքը և կքայլեն դեպին վեր:

Առաջադրանք 7
Կատարված աշխատանքի վերլուծություն
Կատարած աշխատանքը վերլուծել նշանակում է՝
Հնարավորինս մանրամասն, կետ առա կետ բացել սովորողի նախագծային աշխատանքին ներկայացվող պահանջները:

1. Տեքստի վերլուծում, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում
Տեքստը վերլուծել եմ:
2. Ասված խոսքի հիմնավորում, ստեղծական մտածողության առկայություն
Հիմնավորել եմ խոսքս և ունեմ ստեղծագործական աշխատանք:Տես 5-րդ առաջադրանքը
3. Մասնագիտական բառարանների, գիտահանրամատչելի, հանրագիտարանային գրականության, Վիքիդարանի և հանրագիտարանային հայալեզու, ինչպես նաև օտարալեզու կայքերի գործածում:

Մի քանի առաջադրանքների համար ես օգտվել եմ տարբեր հայալեզու կայքերից և վիքիդարաններից:Տես առաջադրանք 1-ը:

Առաջադրանք 8
Կատարված աշխատանքի գնահատում
Ի՞նչ գնահատանիշ կդնեիր կատարածդ աշխատանքի համար, ինչո՞ւ:

Ես ինձ կգնհատեի 8 միավոր, որովհետև ամբողջովին մասնակցել եմ նախագծին և արել եմ բոլոր հանձնարարված առաջադրանքները:

Leave a comment