Անդրե Մորուայի «Մանուշակներ ամեն չորեքշաբթի»

Կարդացի Անդրե Մորուայի «Մանուշակներ ամեն չորեքշաբթի» պատմվածքը։ Այն շատ հուզիչ ու հետաքրքիր պատմություն է մի երիտասարդ աղջկա՝ Ջենիի, և նրա սիրո մասին։ Ջենին հայտնի և սիրված դերասանուհի, արտիստ էր։ Շատ երկրպագուներ ուներ։ Բայց բոլոր-բոլոր երկրպագուների մեջ տարբերվում էր մի երիտասարդ ուսանող, որը ամեն չորեքշաբթի մանուշակներ էր նվիրում Ջենիին։ Սկզբում աղջիկը այդքան էլ ուշադրություն չէր դարձնում տղային, քանի որ նրա նմանները շատ էին, որ ծաղիկներ էին նվիրում գեղեցկուհուն։ Սակայն նա տարբերվում էր մի բանով, որ շատ-շատ տարիներ անընդհատ, առանց դադարի չորեքշաբթի օրերը ամբողջովին նվիրում էր գեղեցկուհուն՝ ծաղկեփունջ գնելով և իր համերգներին հաճախելով։ Գեղեցկուհու համար կարծես սովորություն էր դարձել նրա այցելությունը։ Սովորական չորեքշաբթի էր և աղջիկը համերգից հետո, ինչպես միշտ շատ նվերներ էր ստանում, բայց ինչ որ բան այն չէր։ Այդ օրը չկար այն երիտասարդը։ Աղջիկը երկար ժամանակ սպասեց, բայց նա չեկավ։ Այդ օրվանից հետո Ջուլին այլևս տղային չտեսավ։ Այդ ժամանակ նա հասկացավ, թե որքան կարևոր էր այդ երիտասարդը իր համար։ Մի օր նա նամակ ստացավ անծանոթ տղամարդուց, որտեղ նա խնդրում էր, որպեսզի նրանք հանդիպեն։ Պարզվում է, որ անծանոթը երիտասարդի հայր էր և եկել էր տեղեկացնել, որ իր որդին, հույսը կորցնելով, որ աղջիկը երբևէ իրեն կսիրի, գնացել է բանակ և զոհվել է կռվում։ Ջուլին այնքան վատ էր զգում իրեն։ Չէ՞ որ նա արդեն սիրում էր այդ երիտասարդին։ Նա խոստացավ ինքն իրեն, որ մինչև կյանքի վերջ, ամեն չորեքշաբթի մանուշակներ է տանելու երիտասարդի գերեզմանին։

Ըստ իս՝ պատմվածքը նվիրվածության և մեծ սիրո մասին է։ Պատմվածքը ցույց է տալիս, որ պետք է գնահատենք մեզ շրջապատող և սիրող մարդկանց։ Չէ՞ որ հնարավոր է մի օր նրանք այլևս մեզ հետ չլինեն։ Եթե որևէ գործողություն վախենում ենք անել, բայց վստահ ենք, որ դա ճիշտ է, պետք է մոռանանք մեր վախերը և անենք այդ քայլը։ Հնարավոր է, որ կգա մի ժամանակ, որ կփոշմանենք, որ այդ օրը, այդ պահին չենք արել այդ քայլը։ Քայլ, ինչը կփոխեր մեր կյանքը։

Leave a comment