Մուշեղ Գալշոյան «Դավոն»

«Դավոն» պատմվածքում Մուշեղ Գալշոյանը տվել է հայ զինվորի տիպիկ ու գեղեցիկ բնութագրում: Վերջերս անընդհատ բախվում էի հայ զինվորի կյանքի վտանգման իրականությանը: Հավանաբար հիմա ցանկացած ընտանիք ունի գոնե մեկ զինվոր սահմանին: Ու կարծում եմ՝ այս թեման միշտ ազդեցիկ է լինում յուրաքանչյուրիս համար:

Պատմվածքի հերոս Դավոն արդեն մահվան եզրին էր, և նրա շուրջն էին հավաքվել իր համերկրացի ծերունիները, որոնց մեջ կար նաև նրա զենքի ընկերը՝ Համզե Պչուկը: Նրանք միասին էին կռվել, միասին հաղթանակել, միասին առաջնորդվում էին «Ով զարկվեց՝ դավաճան է» սկզբունքով: Եվ բոլորն էին առաջնորդվում այս սկզբունքով՝ զորավար Անդրանիկի զորքը: Նրանք միասին կռվել էին Ցիցքարի կռվում, ու Դավոն, մահվան մահճին պառկած, մտքով այնտեղ էր՝ Ցիցքարի կռվում: Նա ուզում էր ետ գնալ այդ օրերը ու Պչուկին էլ էր ուզում տանել: Ամուր սեղմում էր զենքի ընկերոջ ձեռքը ու ձայնը հազիվհազ դուրս էր հանում շուրթերից:

Leave a comment