Թումանյանի հոդվածներ

Անկեղծ չենք

Հովհաննես Թումանյանը իր այս հոդվածում պատմում էր մարդկանց անկեղծ չլինելու մասին։ Բոլոր մարդիկ դերասններ են, ովքեր դերասանություն են անում և նրանց կյանքը անցնում է դերասանություն անելով։ Մարդկանց մեջ պակասում է անկեղծությունը, որովհետև ոչ ոք անկեղծ չէ, նույնիսկ դու ինքդ քեզ հետ անկեղծ չես։ Թումանյանը ճիշտ է գրել «…դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են…»։ Մարդիկ տարբեր ձևերով են ներկայանում մեկը որպես հերոս, մյուսը՝ բարեգործ, բայց իմաստը ո՞րն է և ի՞նչ են ուզում ապուցուցել դրանով։

Դառնացած ժողովուրդ

Թումանյանը այս հոդվածում պատմում է մարդկան հոգու հիվանդության մասին։ Թումանյանը շատ լավ նկարագրել է նախանձը, որը հայտնվում է, երբ քեզ հարազատ մեկը հաջողության է հասնում։ Մարդը ամեն ձև փորձում է վատություն անել դիմացինին, որ նա լինի առաջինը, բայց դրա փոխարեն կարելի է ավելի շատ աշխատել և հասնել հաջողության։ Բայց, ոչ բոլոր մարդիկ չար են, չար են այն աստիճանի, որ չեն կարողանում ուրախանալ դիմացինի հաջողության համար։ Երբ սկսենք սրտանց ուրախանալ դիմացինի հաջողությամբ, այդ ժամանակ մենք էլ հաջողություններ կունենանք։ Այս հոդվածը Թումանյանը գրել է տարիներ առաջ, բայց այն շատ համապատասխան է այսօրվան։

Ձևն ու հոգին

Թումանյանին բարկացնում է այն փաստը, որ մարդիկ ուշադրություն են դարձնում ձևի, այլ ոչ թե դրա ներքին իմաստին։

Թումանյանի այս հոդվածից ամենաշատը հավանեցի այս տողերը՝ «Ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը — ձևը և ներքին իմաստը–հոգին: Երբ մարդիկ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքին իմաստը կամ թե չէ կորցնում են ժամանակի ընթացքում, պաշտում ու պաշտպանում են ձևը, առանց հասկանալու։ Եվ հաճախ մեծ գաղափարների անուններով լոկ ձևեր են պաշտում»:

Թումանյանն իր այս հոդվածով ուզում էր մեզ բացատրել, որ պետք չէ որևէ բանի հոգին, ներքին իմաստը երկրորդական համարել, կարևորն արտաքին տվյալները չեն, ինչի հետ ես նույնպես համաձայն եմ։

Leave a comment